Իսպանիայի գլխավոր դատախազ Ժոզե Մանուել Մազան չի բացառել Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջեմոնթի կալանավորումը անկախության հանրաքվեի կապակցությամբ:

«Նման որոշում հնարավոր է, բայց մենք այն դեռ չենք քննարկել», - ասել է նա:

Նրա խոսքով նախագահը կարող է կալանավորվել հասարակական հիմնադրամների միջոցների չարաշահման պատճառով:

Մադրիդում պնդում են, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է եւ հակասում է Սահմանադրությանը: Այնուամենայնիվ, Կատալոնիայի իշխանությունները մտադիր են այն հոկտեմբերի 1-ին անցկացնել:

Ավելի վաղ Իսպանիայի դատախազները նախազգուշացրել էին, որ հանրաքվեի նախապատրաստման մեջ ներգրավված պաշտոնյաները կարող են մեղադրվել քաղաքացիական անհնազանդության եւ հասարակական հիմնադրամների միջոցների չարաշահման մեջ: