«Եվրասիական տնտեսական միության» պայմանագիրը Հայաստանի մասով կասեցնելու գործընթացի մեկնարկի մասին «Ելք» դաշինքի նախաձեռնության քննարկումն ԱԺ–ում 2 ամսով հետաձգվել է։ Այս մասին սեպտեմբերի 27-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով այդ հարցով քննարկումը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության հեղինակ «Ելք» դաշինքի զեկուցող պատգամավոր Էդմոն Մարուքյանը արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստին ներկա չի եղել։

«Իրավական առումով դա նշանակում է, որ քննարկումը հետաձգվում է 2 ամսով։ Քաղաքական առումով ես այց հարցի շուրջ 1/10 հարաբերակցությունը հանձնաժողովում ակնհայտորեն ցույց տվեց ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ տեսակետը»,– նշեց հանձնաժողովի նախագահ Աշոտյանը։