«Իսլամական պետությունը»՝ որպես ահաբեկչական նախագիծ, իր գոյության վերջին փուլում է գտնվում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Առաջին հերթին Սիրիայի բանակի եւ ռուսական ՕՏՈւ արդյունավետ ռազմական գործողությունների շնորհիվ ԻՊ «ահաբեկչական նախագիծն» իր գոյության վերջին փուլում է, ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքները նեղանում են»,– ասել է Ռոգաչովը։
Նա նշել է, որ խմբավորումը կարողանում է գոյատեւել նաեւ արտասահմանյան ֆինանսավորման հաշվին, եւ որ ահաբեկիչներին զենք վաճառելու մասին ՄԱԿ ԱԽ էմբարգոյի անտեսման հարցը դեռ բաց է մնում։



























