ՀՀ կառավարությունը կպաշտպանի պետական մարմիններում խախտումների մասին անանուն իրազեկողներին։ Այս մասին սեպտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք նախարարության աշխատանքի մեկամյակը։
«Իրազեկման համակարգի մասին» օրենքն արդեն ընդունվել է։ Մնում է հաղթահարել հասարակության մեջ իրազեկողների նկատմամբ բացասական վերաբերմունքը եւ հասկանալ, որ օրենքը պաշտպանում է ոչ թե բանսարկուներին, այլ նրանց, ովքեր ուզում ենք պետական ապարատը կատարյալ տեսնել։ Իսկ պետությունը պարտավորվում է պաշտպանել իրազեկողին եւ ապահովել նրա անձեռնմխելիությունը։




























