Մայիսի 25-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է Հայաստանում տիրող անարդարության դեմ: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների հետ՝ հասկանալու իշխանությունների դեմ պայքարի ձեւերը. «Հիմա զբաղված եմ հանդիպումներով, որպեսզի պայքար սկսենք, հասկանանք՝ ինչպես է լինելու պայքարի ձեւը»:
Վոլոդյա Ավետիսյանը նաեւ նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո փորձում է ժամանակի մեծ մասն անցկացնել ընտանիքի հետ. «Օգնում եմ թոռնիկներիս մեծացնել, աշխատում եմ, որպեսզի ընտանիքս պահեմ»:
Հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել եւ նույն օրը նստացույց սկսել՝ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործելու պահանջով։




























