Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ աշխատանքային հանդիպում կունենա հանրապետության ղեկավար Ռեջեփ Էրդողանի հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլի մամուլի ծառայությունից՝ երկու պետությունների առաջնորդները հանդիպման ժամանակ կանդրադառնան երկկողմանի համագործակցության հետագա զարգացման մի շարք արդիական խնդիրների, պայմանավորվել են շարունակել տեսակետների հանգամանալից փոխանակությունը՝ տարածաշրջանային ու երկկողմանի օրակարգի մասին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով գալիք այցելությունը, հայտնել է, որ այն «միանգամայն իրատեսական նպատակներ ունի»։ «Ինչ վերաբերում է այցելությանը՝ ապա այն միանգամայն իրատեսական նպատակներ ունի։ Ռուսաստանն ու Թուրքիան երկրներ են, որոնք գտնվում են շատ սերտ փոխգործակցության վիճակում՝ լինի դա առեւտրա-տնտեսական համագործակցություն, ներդրումային համագործակցություն, համագործակցություն մշակույթի ոլորտում, մեգանախագծերի իրականացման ոլորտում»,- նշեց Պեսկովը։

Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ փոխգործակցում են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում, այդ թվում Սիրիայում։