ԱՄՆ հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը եւ Քալիֆորնիայում Սուրբ Սարգիս եկեղեցու ներկայացուցիչները վերջերս հանդիպել են կոնգրեսական Սթիվ Նայթին։

Հանդիպման ժամանակ կոնգրեսականը խոստացել է աջակցել ԱՄՆ–ի, Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունների զարգացմանը։

Նայթը պաշտպանել է բանաձեւը, որը դատապարտում է Թուրքիայի նախագահի թիկնապահների կողմից Վաշինգթոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը։ Կոնգրեսականը ստորագրել է կոնգրեսական Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի նամակը, որով նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։