«Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել Գերմանիայի նախկին կանցլեր, Nord Stream բաժնետերերի հանձնաժողովի նախագահ  Գերհարդ Շրյոդերին, հայտնում է RNS–ը։

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ ոչ միայն տնօրենների խորհրդի անդամ են ընտրել, այլ նաեւ նախագահ»,– ասել է նա։

Ավելի վաղ ընկերության բաժնետերերը Սանկտ Պետերբուրգում տնօրենների խորհրդի նոր կազմ էին ընտրել։ Խորհրդում կա 11 մարդ։