Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է ավելի քան 50 չվերթ։ Այս մասին են վկայում «Յանդեքս․ժամանակացույց» ծառայության տվյալները։

17 չվերթ է հետաձգվել ու 30-ը չեղարկվել «Դոմոդեդովոյում»։ «Շերեմետեւոյում» հետաձգվել է երեք ավիաչվերթ։ «Վնուկովո» օդանավակայանում մեկ թռիչք է չեղարկվել, հայտնում է Gazeta-ն։

Նշենք, որ այդ իրավիճակը չի ազդել Մոսկվա- Երեւան չվերթների վրա։