Հայկական պետությունն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը բոլոր մեթոդներով։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի նախկին պաշտպանության նախաար Վաղարշակ Հարությունյանը՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով Երեւանում անցկացվածծ ՀԱՊԿ միջխորհրդարանային լսումների ժամանակ։

«Հիբրիդային պատերազմի նպատակը հետեւյալն է՝ խուսափել լայնածավալ պատերազմից ու հասնել քաղաքական նպատակների իրականացմանը։ Իսկ հիբրիդային պատերազմի կամ ոչ ռազմական մեթոդների հիմքում ռազմական ուժն է։ Պատկերացրեք, եթե պետության անվտանգությունը ռազմական տեսակետից ապահովված չէ, ի՞նչ հիբրիդային պատերազմ այն կարող է վարել»,- հարցնում է Վաղարշակ Հարությունյանը։

25 տարիների ընթացքում, շարունակեց նախկին նախարարը, Հայաստանն ապահովել է իր անվտանգությունը, անկախ նրանից, որ մեզ համար ռազմական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանն ունի նավթադոլարներ կամ հզոր տնտեսական ներուժ։ «Ադրբեջանը ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված խնդիրը։ Սա խոսում է այն մասին, որ հայկական պետությունն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը բոլոր մեթոդներով»,- շեշտել է Վաղարշակ Հարությունյանը։