Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Վան Գրիգորյանին Հանրապետության նախագահի կողմից բարձր պետական պարգեւի՝ Պատվո շքանշանի արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա Ամերիկայի հայկական համագումարի ողջ կառույցի հայանպաստ գործունեության գնահատականն է։
Վան Գրիգորյանը, պարտավորեցնող համարելով Հայրենիքի կողմից պարգեւի շնորհումը, նշել է, որ իր ղեկավարած կառույցը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, առավել մեծ եռանդով է աշխատելու, ու ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի արդյունքներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը քննարկել են համահայկական օրակարգի հարցեր:




























