Իրաքի Քուրդիստանի իշխանությունները կվճարեն անկախության հանրաքվեի համար։ Սեպտեմբերի 30-ին նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում ելույթի ժամանակ, հայտնում է Hürriyet-ը։

«Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները քայլ են ձեռնարկել՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց երկար ժամանակ աջակցություն էր ցուցաբերում։ Նրանք դեռ կվճարեն դրա համար»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իրաքի Քուրդիստանի ղեկավարությունը ոչ թե անկախ պետություն է ստեղծում, այլ տարածաշրջանում նոր վերք։ Էրդողանը հիշեցրել է թուրքմենների եւ արաբների իրավունքների մաասին։ Նրա կարծիքով հանրաքվեն հաշվի չի առել այդ ազգային փոքրամասնությունների շահերը։ «Մենք սերտ կապեր ունենք հարեւան Իրաքի եւ Իրանի հետ եւ պատրաստ ենք ցանկացած բացասական հետեւանքների»,- ասել է նա։