Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների տարեկան ամփոփիչ հանդիպումը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկայացվել են մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների 2010թ. գործունեության արդյունքները, ինչպես նաեւ հետագա աշխատանքների ռազմավարական պլանները:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշել է. «Մենք խնդիր ունենք լսելու մարզային երիտասարդությանը՝ պարզելու, թե 2011-2012թթ. ինչ ծրագրեր են անհրաժեշտ մարզային մակարդակում, որոնք պետք է կյանքի կոչվեն մեր նախարարության աջակցությամբ: Սա նաեւ բխում է ՀՀ կառավարության հաստատած մի շարք փաստաթղթերի ոգուց (տարածքային համաչափ զարգացում, ժողովրդագրական անվտանգություն): Ըստ էության, պետական երիտասարդական քաղաքականությունը պետք է նաեւ այս մասով իր նպաստը բերի: 2011թ. երիտասարդական ոլորտին հատկացված բյուջեի տրամաբանությունը նույնպես ենթադրում է, որ ծրագրերի մեծ մասն ուղղվելու են դեպի մարզեր»:
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մերթարջյանն, նշել է, որ մարզերում պետական երիտասարդական քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է մինչեւ 2012թ. բացել երիտասարդական միջոցառումների կազմակերպման եւս 5 համայնքային կենտրոններ:




























