ԱԺ-ն քննարկեց «Դատախազության մասին» օրենքի նոր խմբագրման օրինագիծը: Այն կազմվել է՝ հաշվի առնելով 2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրության բարեփոխումները:

Մասնավորապես՝ Հայաստանի գլխավոր դատախազին ոչ թե նախագահը կնշանակի, այլ խորհրդարանը կընտրի՝ ձայների 3/5-ով:

Դատախազները կարող են բողոքարկել կարգապահական տույժերը, եւ եթե պարզվի, որ դրանք համարժեք չեն խախտմանը, նրանց կարող են ընդհանրապես պատժից ազատել:

Միեւնույն ժամանակ, հնարավոր պատժամիջոցների մեջ է ներառվում նաեւ պաշտոնից ազատելը: