Նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեժ պայքար է սպասվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որտեղ բացի Հանրապետական կուսակցության թեկնածուից քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է ԲՀԿ–ական թեկնածուն։ 

Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է գործող քաղաքապետ  Արթուր Սարգսյանը։ ԲՀԿ–ն սատարելու է  Կարեն Համբարձումյանի թեկնածությունը։  Ինքնառաջադրվել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի  Սիսիանի անտառտնտեսության անտառապետ Սիրաս Ստեփանյանը։

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այս պահի դրությամբ միայն ՀՀԿ–ն է առաջադրել երկու թեկնածու՝ Կարեն Հակոբյանին եւ Աշոտ Հայրապետյանին։ Վերջինս  Կապանի գործող համայնքապետն է։ Քաջարանում իշխանությունը կսատարի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանին։ Այստեղ ՀՀԿ–ից առաջադրվել է նաեւ Տրանսպորտային դեպարտամենտի բյուրոյի պետ Արտեմ Սարգսյանը։