Բնական է, որ Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում իր շահերի ընդլայնմամբ։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Աժ  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ երկար տարիներ ի վեր Ռուսաստանը եղել եւ մնում է աշխարհի ամենամեծ պետությունը, որն ունեցել է եւ ունի իր շահերը շատ տարածաշրջաններում։ «Այս շահերի մեջ մտնում են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը։ Դա Ռուսաստանի տեսանկյունից պետք է համարել բնական երեւույթ»,-նշել է Բոստանջյանը՝ հավելելով, որ իր շահերի պաշտպանության եւ առաջմղման համար Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը։

Պատգամավորը նկատել է, որ քաղաքականության մեջ  տեղ չկա սենտիմենտալիզմի համար, եւ որոշումներ ընդունվում են օգուտների եւ շահերի հիման վրա։