Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքի ռադիոտեխնիկական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է մեկ մարդ։
Պայթյունը որոտացել է Բաքվի ժամանակով 9։30-ին, ոստիկանությունից հայտնել են Trend-ին։
Ներկայումս ճշտվում է զոհվածի ինքնությունը։





























