Անցած գիշեր Ադրբեջանի հարավային շրջաններում ուժեղ քամի է սկսվել: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ,  Լենքորանում, Ասթարում, Բիլյասուվարում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 17 մետրի, իսկ Լերիում եւ Յարդիմլիում՝ վայրկյանում 20 մետրի: Արդյունքում շրջանների տների մեծ մասի տանիքը քամին քշել է, վնասվել են էլեկտրալարերը: Բացառությամբ շրջկենտրոնի, գյուղերի հիմնական մասում չկա էլեկտրաէներգիա եւ հեռախոսակապ:

Ուժեղ քամին հրդեհի պատճառ է դարձել թալիշյան լեռներում: Հրդեհվել է 6 հա անտառ: Ներկայումս հրդեհը կանխելու եւ վնասները չեզոքացնելու  միջոցառումներ են իրականացվում: