Մեքսիկայում սպանվել է Ուիտսիլան դե Սերդանի քաղաքապետը։ «Գյուղացիական բոց» քաղաքական շարժման վստահեցմամբ՝ նրան սպանել են անհայտ անձինք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սպանվել է Պուեբլեի նահանգի Ուիտսիլան քաղաքի ղեկավար Էրնանդես Պասյոնը»,– ասված է Twitter–ում շարժման հայտարարության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ Էրնանդեսի վրա կրակել են փողոցում հարեւան քաղաքից վերադառնալիս։