Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը 15.2 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության եւ մասնագիտական ուսուցման բարեփոխումնեի համար։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում սոցիալական ձեռնարկության բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ծրագրի հիմնական իրականացողներն են Հայաստանի կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Գյուղատնտեսոթյան նախարարությունները։
Բյուջետային աջակցման նոր փուլի ազդարաման հետ մեկտեղ Արմավիրի արվեստի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնգիտական կրթություն եւ զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում։
Այս ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում։ Ուսանողնեից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում։
Միջոցառումը տեղի է ունենում «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակներում, որը ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ մեկնարկել է հոկտեմբերի 9–ից 13–ը եւ նպատակ ունի հանրությանը իրազեկել կրթության եւ զբաղվածության ոլորտում ԵՄ–Հայաստան համագործակցության մասին։




























