Ռուսաստանը Ֆիլիպիններ է ուղարկել 5000 Կալաշնիկով ինքնաձիգ։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ Մանիլայից ոչ հեռու զինվորականների ու ոստիկանների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է AFP-ը։

«Ռուսաստանից իմ ստացածի շրջանակում մենք կունենանք «Կալաշնիկով» ինքնաձիգներ»,- ասել է Դուտերտեն։

Նշում են, որ ավելի վաղ Ռուսաստանը երբեք Ֆիլիպիններին չի մատակարարել որևէ մարտական տեխնիկա։