ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իր վարչակազմը Ամերիկային վերադարձնում է երբեմնի հարգանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ամերիկային նորից հարգում են»,– հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում։
«Այսօր ինչ–որ բան է տեղի ունեցել այն երկրում, որը մեզ բոլորովին չէր հարգում։ Այնտեղից զանգել էին շատ կարեւոր նորություններով։ Իմ գեներալներն ինձ ասել էին, որ դա մեծ հարգանքի նշան է, եւ դա չէր կարող տեղի ունենալ մեկ տարի առաջ»,– ասել է Թրամփը՝ չհայտնելով, թե որ երկրի մասին է խոսքը։
«Դուք այդ մասին հավանաբար կլսեք մի քանի օր հետո, բայց դա երկիր է, որը մեզ չէր հարգում եւ որը հիմա սկսել է մեզ հարգել»,– ասել է նա։




























