Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել են Հնդկաստանի քաղաքացու, ով Վրաստան էր բերել չհայտարարագրված դոլարներ եւ ադամանդներ, հաղորդում է GHN-ը:
Նա Թբիլիսի էր ժամանել Ստամբուլից: Հնդկաստանի քաղաքացու մոտ 78 հազար դոլար եւ 3 հազար դոլար արժողությամբ 14 ադամանդ է հայտնաբերվել:
Գումարն ու ադամանդները առգրավվել են հօգուտ բյուջեի:




























