Անհրաժեշտ է լավագույնս պատրաստվել հոկտեմբերի 21-ին հանրապետական շաբաթօրյակին։ Այս մասին հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է հետեւել «Մաքուր Հայաստան» ծրագրի կատարմանը։ Հայաստանում 2029 աղբանոցից վերացվել է կամ կոնսերվացվել 1574-ը։ Ապօրինի աղբանոցները պետք է փակվեն, իսկ փոքրերը՝ խոշորացվեն։