Կառավարությունը նախկին բանտարկյալներին մասնագիտություն կսովորեցնի։ Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում։ Նրանց հետ ուսուցում կստանան նաեւ գործազուրկներն ու նրանք, ում աշխատանքից ազատում է սպառնում։ Պետական բյուջեից դրա համար 2017 թվականին հատկացվել է 45 մլն դրամ։ Ծրագիրը նախատեսված է 500 մարդու համար։