Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 36-ամյա Արթուր Գ.-ն «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային եւ վրաերթի ենթակել անիվը փոխող վարորդին՝  58-ամյա Մանվել Քանքանյանին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Գ.-ն եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի