Սկսած 1988 թվականից՝ Բելառուսը եւ Ուկրաինան աջակցել են Ադրբեջանին, եւ դրանում ոչ մի նոր բան չկա։ Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ներկայացուցչական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ այդ երկրները Բաքվին ապահովել են զենքով եւ կամավորներով։ «Ժամանակին՝ ղարաբաղյան պատերազմի ամենադժվար փուլում, Բելառուսն Ադրբեջանին նվիրեց 52 տանկ (այդ ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռեւս իշխանության ղեկին չէր)։  Կան փաստեր։ Մինսկը եւ Կիեւը չէին էլ թաքցնում իրենց նպատակները»,-հավելել է Իսագուլյանը։