2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 378 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ:

Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 176 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է նկատողություն` 41,

- հայտարարվել է խիստ նկատողություն` 100,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 9,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 23:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 14 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել եւ ամփոփվել են.

- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների եւ կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

- 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1122 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 673 կարգապահական տույժեր /որից 35-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 40 քրեական գործեր 63 անձի վերաբերյալ:

8 անձի վերաբերյալ 8 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 15 նյութեր:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 1 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,5-ին հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 16-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: