ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.
ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,
մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,
հողի օգտագործման եւ պահպանման պահանջների խախտման 2 դեպք:
Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների եւ հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
39 գործ գտնվում է ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ:




























