Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սագրանը Facebook-ի իր էջում հրապարակել է ոսկե բահի լուսանկարը, որն իբրեւ թե հայտնաբերվել է գերատեսչության նախկին տեղակալ Ռենատ Կուզմինի հոր մոտ:
«Ոսկե սալի՞կ, ոսկե ձուլակտո՞ր: Ոչ: Ոսկե բահ: Հենց այն է հայտնաբերվել անցյալ տարվա դեկտեմբերին գլխավոր դատախազի տեղակալի հոր տան խուզարկության արդյունքում», - պարզաբանել է Սարգանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, լրատվամիջոցները հաղորդել էին, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինի մոտ ոսկե բահ են գտել: Նա այս տեղեկությունը հերքել էր:




























