Ղրղզստանի նախագահական ընտրություններն առանց exit-pool-ի կանցնեն: Ինտերֆաքսը հաղորդում է, որ այս մասին ասվում է հանրապետության ԿԸՀ հայտարարության մեջ:

 «Ղրղզստանի նախագահի եւ պատգամավորների ընտրությունների սահմանադրական օրենքի համաձայն, քվեարկությունից 5 օրացույցային օր առաջ, ինչպես նաեւ ըհնտրության օրը լրատվամիջոցներում հասարակական կարծիքի, ընտրություևններրի արդյուքների կանխատեսման, եւ ընտրությունների հետ կապված այլ ուսումնասիրությունների  հրապարակում, չի թույլատրվում», - ասել է ԿԸՀ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այս պահանջների խպախտման դեպքում, օերնքով պատասխանատվություն է սահմանված:

Ղրղզստանի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել են 11 թեկնածուներ: