Սիրո քաղաք Երեւանն իր ծննդյան օրն արեւային տրամադրությունն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաեւ Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երեւան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ (ֆոտոռեպորտաժ):

Մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իր շուրջն էր համախմբել, մասնավորապես, ազգային երգ ու պարի բեմահարթակը, իսկ վարչական շրջանների երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մշակութային կրթօջախների սաներն ու պարային համույթները ներկայացրել են ժողովրդական պարարվեստը:

Ներկաներից շատերը, հատկապես օտարազգի հյուրերը, որոնք առաջին անգամ  են դարձել միջոցառման մասնակիցը, նշել են, որ հայկական ազգային մշակույթին ծանոթանալով՝ իրենց համար բացահայտել են մի նոր Երեւան՝ սիրահարվելով սիրո քաղաքին: 

Պարահրապարակի ազգային տրամադրությունը շարունակել են երաժշտական հայտնի խմբերը՝ ժողովրդական մոտիվներով ներկայացված երգերով: