Արժույթի միջազգային հիմնադրամը եկող տարվանից կանխատեսում է Հարավային Կովկասի տնտեսությունների զգալի առողջացում: Սակայն Հայաստանի եւ Վրաստանի համար տարին այդքան էլ հաջող չի լինի:
Վրաստանում եւ Հայաստանում, որոնք նավթի ներմուծողներ են, բացասական միտումներ են նկատվել: «Ընթացիկ տարում, ըստ կանխատեսումների, տնտեսական աճի տեմպերը հասնելու են 4-5,5 տոկոսի»,- ասել են հիմնադրամի փորձագետները: Ըստ ԱՄՀ-ի՝ Վրաստանի եւ Հայաստանի առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերը դեֆիցիտի կրճատումն է:
Նոր կանխատեսումներով, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական զարգացման տեմպերը կհասնեն 5,7 տոկոսի, ինչը տնտեսության մեջ զգալի առողջացում կբերի: Առավել բարձր կլինի աճը նավթամթերքներով հարուստ երկրներում:



























