Թուրքիայի Սվազ նահանգի հայտնի Զառա բնակավայրի հայկական գերեզմանատուն այցելած մի խումբ հայեր հարգանքի տուրք են մատուցել իրենց պապերի հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Զառայի հայկական գերեզմանատունը եղել է ոչնչնացման եզրին, երբ  արմատներով Զառայից սերված հայ գործարար Ֆեթհի Արասը նախաձեռնել է գերեզմանատան վերակագնումը։

Այնուհետ գերեզմանատան խնամքն ու պահպանությունն ստանձնել է Զառայի քաղաքապատերանը։

Զառայի հայկական գերեզմանատուն այցելած հայկական խմբին իր աշխատասենյակում ընդունել է Զառայի քաղաքապետ Սայըթ Ահմեդ Թալան։