Կասպյան տարածաշրջանում խողովակաշարի շինարարությունից առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ազդեցություն դա կունենա շրջակա միջավայրի վրա։  Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ի տարբերություն Սեւ ծովի՝ Կասպից ծովում միջավայրը շատ փխրուն է, եւ անհրաժեշտ է նախքան նման խողովակատար կառուցելը մշակել շրջակա միջավայրի վրա այդ նախագծերի ազդեցությունը»,– ասել է Լավրովը։