ԱՄՆ–ը ձգտում է Հյուսիսային Կորեայի խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն պատրաստվում է նաեւ դեպքերի զարգացման ամենավատ տարբերակին։ Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Սինսուկե Սուգիյամայի հետ հանդիպման ավարտին այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Սալիվան այցելել է Ճապոնիայում։
«Որքանով հնարավոր է, մենք ձգտում ենք դիվանագիտական լուծման, սակայն պետք է պատրաստ լինել նաեւ ամենավատին։ Պետք չէ մոռանալ ի դեմս Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի, ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելու մասին»,- նրա խոսքն է փոխանցում «Կիոդո» գործակալությունը։
Իր հերթին Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում «ընտրության բոլոր հնարավորությունները սեղանին դնելու» ԱՄՆ պատրաստակամությունը՝ ներառյալ խնդրի լուծման ռազմական տարբերակները, եւ ընդգծել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի եռակողմ դաշինքի կարեւորությունը։
Չորեքշաբթի նշանակված են Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների նախագահների տեղակալների առաջին բանակցությունները։




























