ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների ճնշումներից հետո զոհված զինծառայողի ընտանիքին 25 հազար դոլար է նվիրաբերել, հայտնում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ հունիսին Աֆղանստանում ամերիկացի 22-ամյա զինվորական Դիլոն Բելդրիջի զոհվելուց հետո մի քանի շաբաթ անց Թրամփը զանգահարել էր նրա ծնողներին: Նրանց զրույցը 15 րոպե էր տեւել, որի ընթացքում նախագահն առաջարկել էր ընտանիքին 25 հազար դոլար ուղարկել:
Սակայն հետագայում լրատվամիջոցները հայտարարել են, որ Թրամփն այդպես էլ Բելդրիջներին չի վճարել խոստացած գումարը: Պարբերականն անգամ Սպիտակ տուն հարցում է ուղարկել:
Որոշ ժամանակ անց Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսը հայտնել է, որ Թրամփը նշված գումարի չեկ է գրել:




























