Հայաստանի անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան առանց բնապաշտպանական վճարների հավաքել չորացած ոստերը։ Այս մասին հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարել է հետեւել, որ հավաքն իրականացնեն առաջին հերթին քիչ ունեւորները իրենց կենցաղային կարիքների համար։

Թույլտվությունը վերաբերում է բնափայտին, բայց նախկինի պես խիստ սահմանափակ քանակով, իսկ այդ քանակը պետք է վերանայել։

Միաժամանակ նա պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է խստացնել ապօրինի անտառահատման համար նախատեսված պատիժը եւ 2 ամսում համապատասխան առաջարկներ ներկայացնել։