Փոքր բիզնեսի աջակցման կենտրոնը (BSC) հրապարակել է «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրք-ուղեցույցը։ Այստեղ հանրամատչելի ձեւով ներկայացվել են բիզնեսի սկսման եւ վարման հետ կապված բարդությունները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։

Գործարար աշխարհի ներկայացուցիչները ողջունել են գրքի լույս ընծայումը։ Ըստ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ սա լավ անակնկալ է հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար։ Գ. Մակարյանը հատկապես կարեւորեց տիպային բիզնես-պլաննների առկայությունը գրքում, ինչը կարող է էապես հեշտացնել գործարարների աշխատանքը։

Ս. Գեւորգյանը տեղեկացրեց, որ գիրքը գրախանութներում վաճառվելու է 3900 դրամով (մոտ 10,8 դոլար), հնարավոր է նաեւ էլեկտրոնային տարբերակի ձեռքբերում։