Հոկտեմբերի 24-ին Երեւանում ընթանում է «Նորամուծություններն ու տարածքային զարգացումները՝ որպես «Արեւելյան գործընկերության» երկրների աճի գործոն» թեմայով գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» երկրների տարածաշրջանային եւ տեղական իշխանությունները։
Գիտաժողովին, մասնավորապես, ներկա է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, ինչպես նաեւ Գդանսկի քաղաքապետ, CORLEAP եվրոպական տարածաշրջանների կոմիտեի անդամ Պավել Ադամովիչը։
Քննարկվում են տարածաշրջանային համագործակցության, տնտեսական շահերի հարցեր։




























