Իշխանությունները ավտոմատ կերպով մերժում են ընդդիմության բոլոր առաջարկությունները։ Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ դա բնութագրում է խորհրդարանական մեծամասնությանը։ Նրանք անգամ չեն էլ փորձում լսել, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը։

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց, որ իշխանությունները մերժում են անգամ այն նախագծերը, որտեղ ոչ մի ուղղակի սպառնալիք չկա։ Արդյունքում «Ելք» դաշինքի բոլոր օրինագծերի ճանապարհը իշխանությունը փակում է։ «Դուք ուղղակի ուժ եք ցուցադրում։ Ասում եք՝ ոնց ուզենք, այնպես էլ կլինի։ Եվ դրանում եք տեսնում խորհրդարանական մեծամասնության դերը։ Բայց դա արմատապես սխալ է։ Ամենուր, ցանկացած ժողովրդավարական երկրում մեծամասնության իրավունքները սահմանափակվում են փոքրամասնության լիազորություններով»,– ասել է Մարուքյանը։