Հայաստանի իշխանությունները ցանկանում են ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք ներմուծելիս ԱԱՀ-ի հարկումից ազատվում են: Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Արամյանը՝ ներկայացնելով փոփոխությունների օրինագիծը, որոնք կատարվել են «Կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի կողմից ներմուծելիս ակցիզային եւ ԱԱՀ հարկումից ազատվող ապրանքների ցանկի մասին» օրենքում:

Մասնավորապես առաջարկվում է ցանկը համալրել արտադրական նշանակության կարի մեքենաներով, ինչպես նաեւ ռազմական նշանակության իրերով՝ ներառյալ հրազենի մասեր, ինչպես նաեւ ռումբեր, նռնակներ եւ փամփուշտներ: