Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջեւ բանակցված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրը կարեւորագույն խթան է Հայաստան-ԵՄ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման եւ Հայաստանում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար: Այս մասին այսօր՝ հակտեմբերի 24-ին, Ազգային ժողովում ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով բազմակողմ հարաբերությունների խորացման կարեւորագույն գրավական՝ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին: «Ելք» դաշինքը կոչ է անում ստորագրող կողմերին մինչեւ վերջ քաղաքական կամք եւ հետեւողականություն ցուցաբերել»,-ասաց նա: