ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին կից աշխատանքային խումբը նիստի ժամանակ արձանագրել է Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման փաստն ու կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածքներում արմատականության եւ ահաբեկչության արտահանման սպառնալիքը, հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին կից աշխատանքային խմբի նսիտը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի մասնակցությամբ։ Քննարկվել են Աֆղանստանում ռազմաքաղաքական եւ մարդասիրական իրավիճակներին վերաբերող հարցերը, այդ երկրի տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների համար անվտանգության սպառնալիքները։




























