ՆԱՏՕ–ն մտադիր է հավանություն տալ դաշինքի ներսում 2 նոր հրամանատարական կառույցներ ստեղծելուն, որպեսզի ամրացնի իր թույլ կողմերը Ռուսաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի տվյալներով դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները կվերանայեն դրա կառուցվածքը նոյեմբերի ընթացքում։

Նոր կառույցներից մեկի գործունեությունը կենտրոնացած կլինի լոգիստիկայի վրա, իսկ երկրորդը՝ Ատլանտյան եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ծովային հաղորդակցման ուղիների պաշտպանության, հայտնում է ՏԱՍՍ–ը։