Ձիարշավի ժամանակ Եղիսաբեթ թագուհու ձիերի հաղթանակները Մեծ Բրիտանիայի միապետին 6.7 մլն ֆունտ ստեռլինգ կամ 8.8 մլն դոլար եկամուտ են բերել վերջին 30 տարիների ընթացքում։ Այս առումով ռեկորդային է եղել անցյալ տարին, որը թագուհուն 557.6 հազար ֆունտ եկամուտ է բերել, հայտնում է Daily Telegraph–ը։
Թագուհու ձիերը 451 հաղթանակ են տարել, այսինքն՝ արշավների 15.9 տոկոս դեպքերում։ Նորին Գերազանցությունը վաղուց է հետաքրքրվում ձիաբուծությամբ եւ ձիարշավով, որը, մասնագետների գնահատմամբ, եկամտի հեշտ աղբյուր չէ եւ ռիսկի բարձր գործոնների հետ է կապված։ Թագուհին ամեն առավոտյան կարդում է Racing Post–ը, որտեղ արշավների եւ խաղադրույքների մասին մանրամասն հրապարակումներ կան։
Թագուհու ամենահաջողակ ձին Merlin–ն է, որին մարզում է Մայքլ Բելլը։ Ձին հաղթել է 8 արշավից 3-ը եւ 21.8 հազար ֆունտ եկամուտ բերել։




























