Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հնարավոր է համարում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման չեղարկումը։ Brexit–ի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել դրանից հրաժարվելու որոշմամբ, ասել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ԵՄ վերջին գագաթնաժողովի ավարտին, փոխանցում է DW–ն։

Այս տարբերակը երրորդն է ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով «լավ գործարք» կնքելու եւ առանց գործարքի ԵՄ–ից դուրս գալու 2 տարբերակների հետ մեկտեղ։ Թե բանակցություններն այս 3 տարբերակներից որ մեկով կավարտվեն, կախված է Լոնդոնին, հավելել է Տուսկը։

Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ մյուս 27 անդամները մինչեւ հիմա Brexit–ի հարցով միասնական դիրքորոշում են հայտնել։ «Սակայն ամենածանր սթրես–թեստը դեռ առջեւում է»,– ասել է նա։