Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Իսլամաբադը հավատարիմ է ահաբեկչության դեմ պատերազմին, փոխանցում է Reuters–ը։ Նա նշել է, որ Պակիստանը նշանակալի արդյունքների է հասել տարածաշրջանում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։
«Մենք հավատարիմ ենք ահաբեկչության դեմ պատերազմին,– ասել է Աբբասին,– մենք արդյունքներ ենք գրանցել ու ԱՄՆ–ի հետ հարաբերություններում առաջընթացի հույս ունենք»։
Թիլերսոնը նշել է, որ Պակիստանը տարածաշրջանում ԱՄՆ կարեւոր գործընկերն է։ «Պակիստանը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային մակարդակում խաղաղության պահպանման մեր առաքելության համար»,– ասել է նա։




























