Վիետնամում ուսանողին 6 տարվա բանտարկության են դատապարտել հակապետական քարոզչության համար, փոխանցում է AFP-ն:

24-ամյա Պան Կիմ Կհանը դատապարտվել է հակապետական գործունեության համար, հայտարարել է նրա փաստաբանը՝ դատաքննությունը «կողմնակալ» անվանելով:

Կհանը կալանավորվել է մարտին: Իր բլոգներում եւ YouTube-ում նա կարծիք է հայտնել կոռուպցիայի եւ քաղաքականության վերաբերյալ: