Հնդկաստանը մտադիր է Հյուսիսային Կորեայի իր դեսպանատունը պահել, հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարայը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով, Նյու Դելին կարծում է, որ Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի ամրապնդվեն կապի բաց ուղիները։

Ավելի ուշ Թիլերսոնը հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

 Հնդկաստանն ու Հյուսիսային Կորեան դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն միմյանց մայրաքաղաքներում, թեեւ Նյու Դելին վերջերս արգելել է Հյուսիսային Կորեայի հետ առեւտուրը, բացառությամբ պարենային ու բժշկական ապրանքների: